«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Փոքր ազգերի խաչը ծանր է

Փոքր ազգերի խաչը ծանր է
23.04.2013 | 16:23

Թվում էր, թե նանո-քաղաքակիրթ դարում այլևս անհնար է այն, ինչը Հիտլերին ստիպել էր մտածել, թե նման բաները շատ շուտ են մոռացվում: «Ո՞վ է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը»,-հարցնում էր մարդակեր գազանը:
Մեր ցավի հիշողությունը մի պահ անթեղելով օրվա խորհրդի մեջ, դառնանք ու նկատենք, որ այսօր ևս վիճակն այդ առումով օրհասական է: Փոքրիկ հոտ` եզդիական համայնքի համար: Իրաքյան Քուրդիստանում: Քրդական ինքնավարության ստեղծումից հետո քրդերը եզդիներին նեկայացնում են որպես քրդեր: Եզդիներն ապրում են մշտական ահաբեկման պայմաներում, նրանց սպանում են, խոշտանգում, ոչնչացնում: Ամենազարհուրելի դեպքը տեղի ունեցավ 2007 թվականի ապրիլի 23-ին` Իրաքի Մոսուլ քաղաքում. հրապարակային գնդակահարության ենթարկվեցին 24 եզդիներ: Սպանվածներից 10-ը նույն ընտանիքի անդամներ էին: Սպանվածներից ամենակրտսերը 10 տարեկան էր: Այս գնդակահարությամբ ահաբեկիչները կոչ էին անում եզդիներին հեռանալ Իրաքից, քանի որ նրանք անհավատներ են: Եզդիների անհավատ լինելու մասին սուտը իսլամիստները պրոպագանդում են, որպեսզի թաքցնեն իրենց իրական նպատակները: Իսկ իրականում նրանց միակ նպատակը նավթն է: Եզդիաբնակ տարածքները հարուստ են նավթով` ահա ողջ գաղտնիքը:
Եզդիները ցանկանում են միավորվել, ստեղծել Եզդիական ինքնավարություն:
Կհաջողե՞ն:
Տա´ Աստված:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 6478

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ